ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իգոր Դոդոնը՝ Մոլդովայի նախագահ

Իգոր Դոդոնը՝ Մոլդովայի նախագահ
14.11.2016 | 13:19

Մոլդովայում ամփոփում են նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Նախնական տվյալներով, առաջին տեղում է սոցիալիստ Իգոր Դոդոնը՝ 55 տոկոս ձայն է ստացել։

Աջակողմյան լիբերալ Մայա Սանդուն հավաքել է 44,6 տոկոս ձայն։ Առաջին փուլում՝ հոկտեմբերի 30-ին, ոչ սոցիալիստ Իգոր Դոդոնը, ոչ աջակողմյան լիբերալ Մայա Սանդուն չէին ստացել ձայների կեսից ավելին:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ